Telcell Wallet-ը էլեկտրոնային դրամապանակ է՝ հատուկ Ձեզ համար:
Telcell Wallet-ի միջոցով կարող եք վճարել Telcell համակարգին միացած ծառայությունների դիմաց՝ ժամանակի իրական ռեժիմում ցանկացած վայրից: Այդ հարմարավետությունից օգտվելու համար Ձեզ անհրաժեշտ է միայն Ինտերնետին միացած սմարթֆոն և դրական հաշվեկշիռ:
Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակ կարելի է ունենալ մի քանի պարզ քայլով.
Առաջարկվող բոլոր ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է անցնել նույնականացման գործընթաց՝ դրամապանակին կցելով բանկային քարտ կամ անձը հաստատող փաստաթղթով այցելելով Telcell ցանկացած մասնաճյուղ: Հնարավոր է նույնականացում անցնել հենց Telcell Wallet-ի միջոցով: Անհրաժեշտ է ընդամենը Ձեր դրամապանակի Անձնական էջում սեղմել «Նույնականացում», ապա «Անցնել նույնականացում» կոճակը, լրացնել Ձեր անձնագրային տվյալները և սեղմել հաջորդ քայլ տանող սլաքը: Անձնագրային տվյալները հաստատելու համար պետք է ներբեռնել Ձեր անձնագրի լուսանկարը կամ սքանը, նաև անձնագրի հետ Ձեր լուսանկարը (սելֆին): Մնում է սեղմել «Նույնականացնել» կոճակը, և 24 ժամվա ընթացքում Դուք կդառնաք ամենաբարձր՝ Պրեմիում կարգավիճակով օգտատեր:
Telcell Wallet-ի «Հյուր», «Էքսպերտ», «Գուրու» կարգավիճակների հնարավորություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է տեղեկատվական անվտանգության կառավարման ISO 2700:2013 համակարգով:
Ձեր հեռախոսը Ձեր դրամապանակն է: Օգտվեք անկանխիկ վճարման հարմարավետությունից՝ խնայելով Ձեր ժամանակն ու միջոցները:
Մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարները սահմանված են՝ մեր գործընկերների հետ համագործակցության պայմանավորվածությունների շրջանակներում: Ըստ այդմ՝ դրանք տարբերակված են: