«Թել-Սելը» վճարումների ընդունման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպությունն է:
Telcell վճարումների ընդունման կետերի միջոցով և ինքնասպասարկման տերմինալներով կարելի է վճարներ հասցեագրել ավելի քան 450 կապի օպերատորների և զանազան այլ ծառայությունների պրովայդերների, այդ թվում՝ վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, համացանցին հասանելիության համար, մուծել հեռուստատեսության բաժանորդավճարները, մարել վարկային պարտավորությունները, համալրել բանկային/քարտային և վիրտուալ հաշիվները, մուծել ապահովագրավճարները, փոխհատուցել Պետռեգիստրի ծառայությունների համար, վճարել դոմենների գրանցման և հոսթինգի ծառայությունների դիմաց, իրականացնել նույնականացման քարտերի էլեկտրոնային ստորագրության ակտիվացման և այլ վճարումներ: Մենք անընդհատ ընդլայնում ենք այն ծառայությունների ցանկը, որոնց դիմաց կարելի է վճարել մեր համակարգի միջոցով:
Մեր տերմինալները տեղադրված են Երևանի և հանրապետության մարզերի ամենաբանուկ հատվածներում, հասարակական վայրերում. առևտրային մեծ ցանցերի սրահներ, շուկաների տարածքներ, առևտրի կենտրոններ, մթերային խանութներ, Մետրոպոլիտեն, խոշոր ընկերությունների և բանկերի գրասենյակներ, բուհեր, բժշկական հաստատություններ, հանգստյան գոտիներ ու զվարճանքի վայրեր և այլն: Telcell համակարգը հասանելի է նաև Արցախի Հանրապետությունում:
Առաջարկում ենք միանալ իրենց հաճախորդներին լրացուցիչ և հարմարավետ ծառայություններ առաջարկող վերոնշյալ կազմակերպություններին: Telcell վճարումների ընդունման տերմինալների տեղադրումը Ձեզ ոչ միայն լրացուցիչ շահույթ ստանալու հնարավորություն կտա (տերմինալի տեղադրման համար արենդավճարի տեսքով), այլև կօգնի նոր հաճախորդներ ներգրավել, ովքեր հետագայում կարող են դառնալ մշտական գնորդներ:
Տերմինալը հեշտությամբ տեղակայվում է ծածկ ունեցող ցանկացած տարածքում. այն զբաղեցնում է ընդամենը 0.5 քմ: Տերմինալները հագեցած են հակավանդալային սենսորային էկրանով՝ գունեղ, ինտուիտիվ հասկանալի ինտերֆեյսով: